ՀՀ նախագահը մեծացրել է Ղարաբաղի տարածքային կորուստները՝ հաղորդում է OSTKRAFT վերլուծական կենտրոնը, որի տվյալներով` ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը կարողացել է գրավել միայն 350 հեկտար տարածք, այլ ոչ թե 800 հեկտար, ինչպես հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ավելին՝ 800 հեկտարը կորուստ չէ, եթե նույնիսկ հաշվի առնվի չեզոք գոտին, որը, բնականաբար, հիմա անցնում է ղարաբաղյան տարածքով: Հաշվի առնելով չեզոք գոտին՝ հայ զինվորականները կորցրել են 550 հեկտար: Տվյալների այսպիսի տարբերության քաղաքական պատճառների մասին փորձագետները անմխիթարական ենթադրություններ են անում՝ Հայաստանի նախագահը մեծացրել է Ղարաբաղի տարածքային կորուստները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Տարօրինակ տեղեկություն է, չէ՞: ՈՒ ի՞նչ եզրակացնել.
1. OSTKRAFT-ի տվյալները որքա՞ն են հավաստի և ապատեղեկատվություն չե՞ն:
2. Կրեմլը որոշել է կորսված տարածքների մի մասը վերադարձնե՞լ:
3. Ադրբեջանը ընդունո՞ւմ է, որ իր դարակազմիկ հաղթանակը միայն 350 հեկտար տարածք է:
4. Տվյալները կհաստատե՞ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:
5. Ինչո՞ւ հենց հիմա OSTKRAFT-ը որոշեց իր հաշվարկները անել, կապ կա՞ այդ բացահայտման ու Հայաստանում վարչապետի փոփոխության հետ՝ Կարեն Կարապետյանին նվերո՞վ են ուղարկել, որ լավ ընդունվի:
6. Փորձում են Սեյրան Օհանյանի՞ն պահել պաշտպանության նախարարի պաշտոնում՝ լավ իմանալով, որ նրա պաշտոնանկությունը ի շահ բանակի և Հայաստանի անվտանգության է:
7. Մոսկվան ամեն ինչում ունի իր՝ համաշխարհային ստանդարտներից տարբերվող տեսակետը, պետք է պարզել՝ որքա՞ն է ռուսական հեկտարը և համապատասխանո՞ւմ է հեկտարի միջազգայնորեն ընդունված չափերին: